Մատչելիության հղումներ

Բռնակցված Ղրիմում մեքենայի պայթյունի հետևանքով ռուս բարձրաստիճան զինվորական է սպանվել


Ոստիկանները Սևաստոպոլում, արխիվային լուսանկար
Ոստիկանները Սևաստոպոլում, արխիվային լուսանկար

Սևաստոպոլում այսօր պայթյուն է տեղի ունեցել փողոցում կայանված ավտոմեքենայում, որի հետևանքով մահացել է Սևծովյան նավատորմի ավագ սպա։

Բռնակցված Ղրիմի իշխանությունները զոհվածի մասին մանրամասներ չեն հայտնում։

Ըստ Baza պարբերականի՝ մահացածը 1-ին աստիճանի կապիտան էր։ Այս կոչումը համապատասխանում է գնդապետի զինվորական կոչմանը։

Mash պարբերականն էլ նշում է, որ մահացած սպան ղեկավարել է 41-րդ հրթիռային նավակով բրիգադի շտաբը։

Ստորաբաժանումը մասնակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին, հրթիռային հարվածներ հասցնում «Կալիբր» և «Մալաքիտ» հրթիռներով։ Խոսքը, ըստ ամենայնի, Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ակադեմիայի շրջանավարտ Վալերի Տրանկովսկու մասին է։

Պայթյունի պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։

Ռուս զինվորականները, ռուսական կողմն անցած ուկրաինացի պաշտոնյաները և անվտանգության ուժերը, պարբերաբար մահափորձերի զոհ են դառնում Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները հիմնականում ուղիղ չեն ստանձնում իրենց մասնակցությունն այդ միջադեպերին և չեն մեկնաբանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG