ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում եռօրյա հրադադար հաստատելու կոչ է արել՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ կատարելու համար։
«Պոլիոմիելիտի արագ տարածումը սպառնում է Գազայի բոլոր երեխաներին, որոնք արդեն թուլացել են տեղահանության, զրկանքների և թերսնվածության պատճառով:: Կոչ եմ անում անհապաղ հրադադար հաստատել երեք օրով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից պատվաստումներ իրականացնելու համար», - X-ի իր էջում գրել է Բորելը։