«Վրաստանի իշխանությունները ԵՄ թեկնածու պետության կարգավիճակը չկորցնելու համար պետք է արմատական փոփոխություններ նախաձեռնեն», - Կիևում լույս տեսնող «Եվրոպեյսկայա Պրավդա» թերթի հետ զրույցում նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ «Վրաստանը հեռանում է եվրոպական ուղուց»։
Նախորդ տարվա դեկտեմբերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել էր, որ Եվրոպական խորհուրդը որոշել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել: