Մատչելիության հղումներ

Բնակարանամո՞ւտ, թե՞ գլխացավանք նորակառույցներում բնակարաններ գնողների համար

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան փողոցի նորակառույցները, արխիվ
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան փողոցի նորակառույցները, արխիվ

Երևանյան մի շարք նորակառույցներում բնակարաններ գնած քաղաքացիները տարատեսակ խնդիրների առջև են կանգնել, որոնք ինքնուրույն լուծել հիմնականում չեն կարողանում:

Այդ խնդիրները հաճախ սկսվում են հենց առաջին քայլից՝ կառուցապատողի հետ կնքած պայմանագրից: Տերմիններով հագեցած այդ փաստաթղթերում խնդրահարույց կետերը միայն մասնագիտացած փաստաբանը կարող է նկատել:

Կառուցապատողներից շատերը խոստացած ժամկետում չեն ավարտում շենքերը: Այդ ընթացքում հիփոթեք վճարող և վարձով ապրող գնորդը ստիպված շարունակում է թե՛ տան վարձը վճարել և թե՛ հիփոթեքը մարել:

Երևանի քաղաքապետարանից ասում են՝ նորակառույց շենքերում բնակարան գնած բնակիչների և կառուցապատողի միջև պայմանագրային հարաբերություններին միջամտել իրենք չեն կարող, որովհետև քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ: Այդուհանդերձ, որոշ հարցեր փորձում են լուծել:

«Ազատության» հեռուստաանդրադարձը՝ ստորև.


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG