Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը. Բլինքեն


Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում:

Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ջանքերին՝ երկարամյա հակամարտության էջը շրջելու և ավելի լավ ապագա կառուցելու համար:

«Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին հասնելուն, որը կընդլայնի կապի հնարավորությունները և տնտեսական օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին: Ադրբեջանի անկախությանը նվիրված այս կարևոր տոնին ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- Նշել է Բլինքենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG