ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսել կմեկնի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության գործընկերների հետ քննարկելու Ուկրաինային օգնությունը, այսօր տարածած հաղորդագրությունում տեղեկացնում է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Այցը տեղի է ունենում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Նախընտրական արշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում ինքը կգտնի լուծում, որը թույլ կտա մեկ օրվա ընթացքում ավարտել Ուկրաինայի պատերազմը։ Միևնույն ժամանակ, Թրամփը երբեք չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։