Մատչելիության հղումներ

Բլինքենի եվրոպական շրջագայությունը մեկնարկում է Մոլդովայից


Չորեքշաբթի մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարճատև եվրոպական շրջագայությունը, որի առաջին կանգառը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևն է։

Այստեղ Բլինքենը կհանդիպի նախագահ Մայա Սանդուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մոլդովա այցը տեղի է ունենում ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունների ֆոնին, որ երկիրը բախվում է ռուսական «ազդեցության գործողություններին»։

Պետքարտուղարությունում Եվրոպայի գծով ԱՄՆ գլխավոր դիվանագետ Ջիմ Օ'Բրայենը ուրբաթ օրը լրագրողներին ասել էր, որ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, կհայտարարի Մոլդովայի էներգետիկ անկախությանն աջակցելու փաթեթի մասին՝ առանց մանրամասնելու:

Այս շաբաթվա վերջին Բլինքենը կմեկնի Պրահա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կկենտրոնանա Վաշինգտոնում հուլիսին կայանալիք դաշինքի ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների առաջխաղացման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG