Մատչելիության հղումներ

Բայդենը Գազայում հրադադարի հաստատման նոր պլան է հրապարակել


Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն անցած գիշեր Վաշինգտոնում հրապարակել է Գազայի հատվածում կրակի դադարեցման նոր ամերիկյան ծրագիրը՝ նշելով, որ միջնորդներն այս առաջարկությունն արդեն իսկ փոխանցել են ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժմանը։

Սպիտակ տանը մշակված այս ծրագրի համաձայն՝ առաջին փուլում, որը տևելու է շուրջ վեց շաբաթ, նախատեսվում է դադարեցնել կրակը, ազատ արձակել նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին պատանդառված իսրայելցիների մի մասին, ինչպես նաև իսրայելական բանտերում գտնվող մի քանի հարյուր կալանավորներին։

Երկրորդ փուլում ազատ կարձակվեն բոլոր պատանդները, իսկ Իսրայելի բանակը վերջնականապես կլքի Գազայի հատվածը։ Երրորդ փուլն, ըստ Բայդենի, միտված է լինելու Գազայի հատվածի վերականգնմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG