ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ պայքարում դաշնակից զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը Ֆրանսիայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ուկրաինայի նախագահին հունիսի 7-ին կընդունի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Բայդենի պետական այցը շարունակվելու է մինչև կիրակի։