Մատչելիության հղումներ

Բեյրութի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերից մեկը «Հեզբոլա»-ի պաշտոնյան է


Իսրայելական հարված Բեյրութին, Լիբանան
Իսրայելական հարված Բեյրութին, Լիբանան

«Հեզբոլա»-ի պաշտոնյան այսօր Բեյրութի հարավային շրջանի վրա իսրայելական հարվածի հետևանքով չորս զոհերից մեկն է, այս մասին AFP-ի փոխանցմամբ՝ հայտնել են Իսրայելը և «Հեզբոլա»-ի աղբյուրը։

Լիբանանի իշխանությունները դատապարտել են հարձակումը, որը տեղի է ունեցել առանց նախազգուշացման։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ կին:

«Հեզբոլա»-ին մոտ կանգնած աղբյուրը, որը նախընտրել է անանուն մնալ, AFP-ին հայտնել է՝ հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի «պաղեստինյան գործերով ղեկավարի տեղակալ» Հասան Բդեյրը, որը հարձակման պահին «տանն էր իր ընտանիքի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG