Սա չպատմված պատմություն է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 2004-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի սպանդից հետո, որին անդրադարձան միջազգային լրատվամիջոցները՝ այն անվանելով որպես չեչեն զինյալների դեմ Ռուսաստանի մղած պայքարի ամենաարյունալի պահերից մեկը:
Երաժշտության ուսուցչուհի Դինա Կարգիևան իր 11-ամյա դստերը կորցրեց քաոսային այն իրադարձությունների ժամանակ, երբ դպրոցում պատանդառված հարյուրավոր երեխաների ազատելու նպատակով հատուկջոկատայինները գնացին անփութորեն կազմակերպված օպերացիայի, ինչի հետևանքով մոտ 330 մարդ զոհվեց: Կարգիևան սկզբում չէր ուզում ապրել։ Ավելի ուշ նա փորձել է երեխա ունենալ արտամարմնային բեղմնավորման և փոխնակ մոր միջոցով, սակայն երկու փորձերն էլ ձախողվեցին: Վերջապես, 44 տարեկանում, նա որդեգրել է մի աղջկա, որը, ինչպես ինքն է ասում, իր փրկությունն է դարձել։
Այս շաբաթավերջին լրանում է Բեսլանի դպրոցի պաշարման 20-րդ տարելիցը։ Վավերագրող Դմիտրի Բելյակովը հիշում է Կարգիևայի հետ առաջին հանդիպումն ու նրա պատմությունը: