Բերդի զորամասում այսօր զինծառայող է մահացել՝ ժամկետային Նարեկ Գրիգորյանը։ Տեղեկությունը հաստատում են Արտաշատի համայնքապետարանում։ Զինծառայողը Արտաշատի Աբովյան բնակավայրից է։
Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան վերաբերյալ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին հայտնաբերվել է այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում:
Առանց այլ մանրամասներ նշելու՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանի տեղեկացմամբ՝ Նարեկ Գրիգորյանը երեք քույր ունի, ծնողների միակ որդին էր։
Իրավապաշտպանների տվյալներով՝ այս տարի ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել։ Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։ Ոչ մարտական պայմաններում անցած տարի մահվան 64 դեպք է եղել, 2022-ն՝ 50, 21-ին՝ 57։