Մատչելիության հղումներ

Բելգրադում զանգվածային ցույցից հետո Վուչիչը վստահեցնում է՝ կառավարությունն ընկալեց ուղերձը


Սերբիա - Մարտի 15-ի ցույցը Բելգրադում
Սերբիա - Մարտի 15-ի ցույցը Բելգրադում

Մայրաքաղաք Բելգրադում երեկվա բողոքի զանգվածային ցույցից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է, որ իշխանությունների դեմ երկրում առկա է «հսկայական բացասական էներգիա ու վրդովմունք», և վստահեցրել՝ «մեզ հարկ կլինի փոխվել»։

«Բոլորը կառավարությունում պետք է ընկալեն ուղերձը, երբ այսքան շատ մարդ է հավաքվում։ Մենք պետք է փոխվենք», - հայտարարել է Վուչիչը շաբաթ օրը ասուլիսի ժամանակ։

Սերբիայի նախագահի խոսքով՝ իշխանությունները բողոքի մասնակիցների թիվը գնահատել են 88 հազարից մինչև 107 հազար։ Այդուհանդերձ, բողոքի ակցիաների մասնակիցների քանակը գնահատող ոչ ֆորմալ մի կազմակերպության տվյալներով՝ ցուցարարների թիվը եղել է 275 հազարից 325 հազար։

Երեկվա ցույցն ամենամարդաշատն էր անցած տարվա նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման համար Վուչիչի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով ուսանողների գլխավորած ակցիաներից։

Նովի Սադի պատահարի հետևանքով վերջին տվյալներով 15 մարդ է զոհվել, գործով մեղադրանք է առաջադրվել 13 հոգու, այդ թվում՝ տրանսպորտի նախկին նախարարին։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG