Ռուսաստանի Բելգորոդի մարզում այսօր առավոտյան զոհվել է ռուսական Առաջին ալիքի լրագրողուհի Աննա Պրոկոֆևան։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ մահվան պատճառը ականի պայթյունն է։
Առաջին ալիքի ևս մեկ աշխատակից՝ օպերատոր Դմիտրի Վոլկովը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինային սահմանակից շրջաններից մեկում։
Սա ռազմաճակատում ռուսական լրագրողների մահվան արդեն երկրորդ դեպքն է այս շաբաթ։ Ավելի վաղ Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մատույցներում զոհվել էին «Իզվեստիա» օրաթերթի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակն ու «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովը։