Մատչելիության հղումներ

Բելգորոդից հայտարարում են սահմանային շրջանից բնակիչներին տարհանելու մասին


Երեխաների տարհանում Բելգորոդից, 22-ը մարտի, 2024թ․
Երեխաների տարհանում Բելգորոդից, 22-ը մարտի, 2024թ․

Սահմանային Կրասնոյարուժսկի շրջանի բնակչությունը տարհանվում է, այսօր առավոտյան հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Անհանգիստ առավոտ է։ Կրասնոյարուժսկի սահմանին թշնամին ակտիվացել է։ Բնակիչների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար մենք սկսում ենք մարդկանց տեղափոխել ավելի ապահով վայրեր», - տեսաուղերձում հայտարարել է Գլադկովը՝ չհստակեցնելով, թե քանի մարդ են տարհանելու և ուր են տեղափոխելու։

Կրասնոյարուժսկի շրջանի սահմանամերձ Կոլոտիլովկա գյուղի վրա ուկրաինական ստորաբաժանման հարձակման մասին ռուս զինվորական բլոգերները հաղորդել էին դեռ կիրակի օրը։ Երեք օր առաջ Գլադկովը գյուղի բնակիչներին հեռանալու կոչ էր արել։

Կրասնոյարուժսկի շրջանը Կուրսկի շրջանի Սուջա քաղաքից մոտ 45 կիլոմետր է հեռու, որտեղ օգոստոսի 6-ին մտել են ուկրաինացի զինվորականները։

Շրջանի արևմտյան կողմում Ուկրաինայի սահմանն է, իսկ հյուսիսային կողմում՝ Կուրսկի մարզի Բելովսկի շրջանը։ Հաղորդվեց, որ օգոստոսի լույս 11-ի գիշերը ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելովսկի շրջան։ Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց՝ Բելովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ներխուժման փորձը կասեցվել է։

Երկուշաբթի առավոտյան Բելովսկի շրջանի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված, և շարունակվում է բնակչության կամավոր տարհանումը։

Օգոստոսի 9-ից Ուկրաինային սահմանակից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG