Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 29 անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բելգորոդի շրջանում ԱԹՍ զանգվածային հարձակման հետևանքով մեկ կին է զոհվել։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ առավոտյան շրջայցի ժամանակ նրա տունը քանդված են գտել։ Հաղորդվում է նաև երկու վիրավորի մասին։
Գլադկովի խոսքով՝ երկու խաղաղ բնակիչ էլ վիրավորվել է Յակովլևսկի քաղաքային թաղամասում՝ վեց ԱԹՍ-ի հարձակման հետևանքով։
Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն էլ տեղեկացրել է երկու ԱԹՍ խոցելու մասին։
ԱԹՍ բեկորները, ըստ նրա, ընկել են արդյունաբերական օբյեկտներից մեկի տարածք, հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ մարվել է, տուժածներ չկան։
Ռուսական կողմն այս հարձակումների համար մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։ Ուկրաինական կողմը չի մեկնաբանում հարձակումները։