Մատչելիության հղումներ

Բելառուսը ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ ունի


Բելառուսի զինված ուժերը, արխիվ
Բելառուսի զինված ուժերը, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր փոխատեղումներ է իրականացրել երկրի զինված ուժերի հրամանատարական կազմում։

Լուկաշենկոն, մասնավորաբար պաշտոնանկ է արել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Գուլևիչին՝ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Պավել Մուրավեյկոյին։ Նախկինում Մուրավեյկոն զբաղեցնում էր Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը։

«Ամենակարևորն այն է, որ պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը կարողանան արդյունավետորեն համատեղ աշխատել», - մեկնաբանելով նոր նշանակումն՝ այսօր հայտարարել է Բելառուսի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG