Մատչելիության հղումներ

Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության 10-րդ լիիրավ անդամը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ․ համապատասխան փաստաթուղթն այսօր է ստարգրվել Աստանայում՝ կազմակերպության 24-րդ գագաթնաժողովի մեկնարկին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր գագաթնաժողովը բացվել է կազմակերպությանը Բելառուսի անդամակցության փաստաթղթի ստորագրմամբ։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Բելառուսը կարճ ժամանակահատվածում ավարտել է կազմակերպությանն անդամակցելու բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Այսպիսով, Բելառուսը դարձավ ՇՀԿ ընտանիքի լիիրավ տասներորդ անդամը։ Կազմակերպությունում նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Բելառուսը 2015 թվականից կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ուներ։ 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում անդամ պետությունների ղեկավարները կազմակերպությանը Բելառուսի անդամակցության ընթացակարգ սկսելու մասին որոշում են ստորագրում։ Այս գործընթացի շրջանակներում Բելառուսն ավելի քան 40 պայմանագրերի է միացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG