Մատչելիության հղումներ

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու և ելույթ ունենալու «3+3» ձևաչափով հանդիպմանը։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ՝ վաղը Ստամբուլում նախատեսված այդ հավաքի շրջանակներում Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տարածաշրջանային այս ձևաչափով հերթական հանդիպմանն իր մասնակցությունը Երևանն արդե հաստատել է․ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը նույնպես հաստատվել է։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Թբիլիսին շարունակում է բոյկոտել այս հավաքը՝ Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG