Մատչելիության հղումներ

Բայրամովը Կոբախիձեին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվեղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Բայրամովն ու Կոբախիձեն քննարկել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և մի շարք այլ ռազմավարական կարևոր հարցեր, ընդգծել, որ նավթագազային և տրանսպորտային հաղորդակցության այնպիսի խոշոր նախագծերի իրականացումը, ինչպիսին է, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, նպաստում են տարածաշրջանային զարգացմանը, խաղաղությանը և կայունությանը։

Կողմերը նշել են նաև Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը երկու երկրների տարածքով անցնող տրանսպորտային միջանցքի արդյունավետության, մրցունակության և տարանցիկ ներուժի բարձրացման տեսանկյունից։

Բայրամովը երեկ նաև հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Համատեղ ասուլիսում Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, միևնույն ժամանակ պնդելով, թե Հայաստանի Սահմանադրությունը խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG