Մատչելիության հղումներ

Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել


Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին
Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերստին կոշտ հայտարարություն է հնչեցրել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին, իսկ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփին անվանել է «Ռուսաստանի նախագահի փոքր շունը»։

Երեկ Միչիգանում տեղի ունեցած հանրահավաքում Բայդենն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով Թրամփի դիրքորոշմանը:

«Լսեք, սա ահավոր լուրջ բան է: Երբ այդ դահին Պուտինը, որին ես վաղուց ճանաչում եմ, ներխուժեց Ուկրաինա՝ ի՞նչ ասաց Թրամփը: Ես դա չեմ հորինում: Նա նրան անվանեց հանճար, ասաց, որ հիանալի է»,- ասել է Բայդենը:

Դեմոկրատական նախագահը նաև նշել է, թե իրեն հարգող ԱՄՆ նախագահը երբևէ, «Պուտինի շունը չի լինի»։

Ռուսական մամուլի փոխանցմամբ, փետրվարի 22-ին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հերթական կոշտ հայտարարությունները, Պուտինն ասել է, թե այնուամենայնիվ Բայդենը, որպես նախագահ, ավելի նախընտրելի է Ռուսաստանի համար, քան Թրամփը։

Ըստ Պուտինի՝ Բայդենը կանխատեսելի հին դպրոցի քաղաքական գործիչ է։ Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Արևմուտքում իրեն ներկայացնում են որպես չարագործի, ՌԴ նախագահը կատակով է պատասխանել, թե «այդպես է, թող վախենան»։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, թե Բայդենի հնչեցրած վիրավորական հայտարարությունները վնասում են հենց Բայդենի հեղինակությանը և ավելացրել, թե «Պուտինը չի արձագանքում կոպտությանը և նուն ոճով չի պատասխանի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG