Մատչելիության հղումներ

Բայդենն ու Սթարմերն այսօր կհանդիպեն Վաշինգտոնում


Բայդենի հանդիպումը Սթարմերի հետ, Վաշինգտոն, 10-ը հուլիսի, 2024թ․
Բայդենի հանդիպումը Սթարմերի հետ, Վաշինգտոն, 10-ը հուլիսի, 2024թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այսօր կհանդիպեն Վաշինգտոնում։

Հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանին հարվածելու համար ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից տրամադրված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները թուլացնելու Ուկրաինայի խնդրանքի ֆոնին։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ «ուղիներ է փնտրում» այս հարցի շուրջ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի այս շաբաթ Կիև կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ վերահաստատել է Կիևի խնդրանքը։

Բլինքենն ու Լամին երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում այդպես էլ չհրապարակեցին իրենց դիրքորոշումն այդ հարցում՝ խոստանալով Կիևի խնդրանքը հասցնել Վաշինգտոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG