Մատչելիության հղումներ

Բայդենի նախընտրական արշավի պաշտոնյայի խոսքով՝ հաջորդ շաբաթ նա կվերադառնա ընտրարշավ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կվերադառնա ընտրարշավ, MSNBC-ի հարցազրույցում ասել է է նրա վերընտրության արշավի ղեկավարներից Ջենիֆեր Բրիջիդ Դիլլոնը։

Կորոնավիրուսով վարակված Բայդենն ինքնամեկուսացել է Դելավերի իր առանձնատանը։

Դեմոկրատների համագումարը մեկնարկելու է օգոստոսի 19-ին Չիկագոյում։ Կուսակցության հանձնաժողովն այսօր քննարկելու է դեմոկրատների նախագահի թեկնածուի առաջադրման հեռավար քվեարկության պրոցեսը։

Ներկայացուցիչների տան ևս չորս դեմոկրատ կոնգրեսականներ ուրբաթ օրը Բայդենին կոչ են արել դուրս գալ ընտրապայքարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG