Վալենսիայի տեղումները տեղափոխվել են երկրի հյուսիս-արևելք. երկուշաբթի օրը Բարսելոնան կարմիր նախազգուշացում է տվել քաղաքում և շրջակայքում հորդառատ անձրևների պատճառով:
Իշխանությունները հորդորում են չճանապարհորդել երկրում՝ առանց խիստ անհրաժեշտության:
Euronews հեռուստաալիքը հայտնել է, որ Վալենսիայի շրջանից տեղումները տեղափոխվել են երկրի հյուսիս-արևելք՝ Բարսելոնա։ Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է ջուրը մտնում Բարսելոնայի օդանավակայանի տերմինալ։
Բարսելոնան դարձել է Իսպանիայի ևս մեկ շրջան, որը տուժել է եղանակային անբարենպաստ պայմաններից։
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հորդառատ անձրևների պատճառով կարմիր տագնապ է հայտարարել Կատալոնիայի որոշ հատվածներում, իսկ տեղական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել, որտեղ ավտոճանապարհներին մեքենաները մասամբ ջրի տակ են, հայտնում է BBC-ն։
Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում, որը երկրի երկրորդ խոշորագույն օդանավակայանն է, չեղարկվել կամ հետաձգվել են տասնյակ չվերթներ և գնացքների ծառայությունները դադարեցվել են:
Վալենսիայի տարածաշրջանում անցած շաբաթ տեղացած անձրևներով պատճառ առնվազն 217 մարդ է զոհվել: