Մատչելիության հղումներ

Բարձր եմ գնահատում Մինսկի և Բաքվի միջև գործընկերության մակարդակը․ Լուկաշենկո


Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի առաջին տիկին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հղած ծննդյան շնորհավորական ուղերձում հայտարարել է՝ բարձր է գնահատում Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն «առանձնանում է փոխվստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ»։

Լուկաշենկոն Ալիևային հղած ուղերձում հավելել է․ - «Ձեր պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական տաղանդը, կենսական անսպառ եռանդն ու հմայքը արժանիորեն ճանաչում է գտել Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG