Կիրակի գիշերը յոթ բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի հարավ-արևելյան ափերի մոտ։ Ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի՝ զոհեր և ավերածություններ չկան, սակայն նշվում է, որ կրկնվող հետցնցումները կարող են շարունակվել ևս մի քանի օր և հասնել հինգ բալլի։
Երկրաշարժից հետո Շիվելուչ հրաբուխն է սկսել ժայթքել։ Ծխի ամպը հասնում է ութ կիլոմետրի, հայտարարվել է կարմիր ավիացիոն գոտի՝ թռիչքների արգելք։
Շիվելուչը գտնվում է Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի գյուղից մոտ 50 կմ, Պետրոպավլովսկ-Կամչատկայից 450 կմ հեռավորության վրա։