Բաքվում գործող դեսպանատների ներկայացուցիչները, ռազմական կցորդներն ու միջազգային կազմակերպությունների տեղական գրասենյակների ղեկավարները մեկնել են Լեռնային Ղարաբաղ, X-ի իր օգտահաշվում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ուղեկցում է դիվանագետներին շրջայցի ընթացքում։
Հաջիևի գրառման համաձայն դիվանագետներն արդեն իսկ այցելել են 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Սարսանգի ջրամբար։
«Օրվա երկրորդ կեսին դիվանագետներն այցելելու են նաև Քելբաջարի շրջան», - հաղորդում է APA գործակալությունը։