Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվում է 2023-ին Աղավնոյի տարածքից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը


Ռաշիդ Բեգլարյանը Բաքվում, 7-ը օգոստոսի, 2023թ․
Ռաշիդ Բեգլարյանը Բաքվում, 7-ը օգոստոսի, 2023թ․

Բաքվում շարունակվում է 2023-ի օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը։

Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Նա 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվել էր Շուշի քաղաքից, իսկ այդ օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

Բաքուն Ռաշիդ Բեգլարյանին մեղադրում է 90-ականներին գերիների խոշտանգելու, անօրինական զինված խմբավորումների անդամակցելու համար։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, թե նա ցուցմունքներ է տվել «Խոջալուից դուրս եկած և սպանված հարյուրավոր խաղաղ բնակիչների մասին»։

Այս մեղադրանքով Բաքուն 15 տարվա ազատազրկման է դատապարտել նաև Վագիֆ Խաչատրյանին։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիներն առևանգել են 2023-ի ամռանը Հակարիի կամրջից, երբ նա Արցախից Հայաստան էր գալիս սրտի բաց վիրահատության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG