Բաքում այսօր հրդեհ է բռնկվել Նիզամիի շրջանում գտնվող նավթամշակման գործարանում։ Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդար Ալիևի անունը կրող այդ գործարանը Ադրբեջանում նավթ մշակող երկու խոշոր ձեռնարկություններից մեկն է։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը մարվել է, կանխվել է կրակի տարածումը։ Դատելով սոցցանցերում տարածված տեսանյութերից՝ հրդեհը բռնկվել էր արտադրական տեղամասում, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։