Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Սերբիայի ռազմական փորձագետները


Ադրբեջանի և Սերբիայի ռազմական փորձագետների հանդիպումը Բաքվում, 28-ը հունիսի, 2024թ․
Ադրբեջանի և Սերբիայի ռազմական փորձագետների հանդիպումը Բաքվում, 28-ը հունիսի, 2024թ․

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Սերբիայի ռազմական փորձագետները՝ «Ցամաքային զորքերի մարտական պատրաստություն և ձեռքբերված փորձ» թեմայի շրջանակներում։

Հանդիպումը կայացել է Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սերբ փորձագետներին մանրամասն տեղեկություն է ներկայացվել ադրբեջանական բանակի ցամաքային զորքերում մարտական պատրաստության կազմակերպման և գործունեության մասին։

Ցամաքային զորքերի պաշտոնյաներն ու մարտական պատրաստության մասնագետները քննարկումներ են ունեցել, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի պատասխանել։

Անցած շաբաթավերջին Բաքվում էր Սերբիայի պաշտպանության նախարարը։ Զաքիր Հասանովն ու Բրատիսլավ Գաշիչը հանդիպման ընթացքում քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG