Մատչելիության հղումներ

Բաքվում անցկացվում է համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովը Cop29-ի շրջանակներում


Բաքվում անցկացվում է համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում են շուրջ 30 համաշխարհային կրոնների ներկայացուցիչներ` պատրիարքներ, Վատիկանի և Ալ-Ազհարի պաշտոնական ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի հասարակական և կրոնական գործիչներ։

Գագաթնաժողովին ներկա են նաև պետական, գիտական և կրոնական գործիչներ՝ 55 երկրներից և 30 միջազգային կազմակերպություններից։ Գագաթնաժողովի բացմանը ներկա է գտնվել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

Գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 5-ից 7-ը։ Նախատեսվում է նաև մասնակիցների ուղևորությունը Լեռնային Ղարաբաղ:

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել:

Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովն էր հայտարարել, որ COP29-ի շրջանակներում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կկազմակերպի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG