Մատչելիության հղումներ

Բաքվում ԱՄՆ դեսպանը հրաժարական է ներկայացնում


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբի, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբի, արխիվ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է դիվանագիտական ծառայությունից հեռանալու մասին։

Դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ Լիբբին նշում է, որ հրաժարականի պատճառները անձնական են։

«Առողջական խնդիրները, որոնց մասին ես խոսել էի 2023 թվականին Սենատում կայացած լսումների ժամանակ, ցավոք սրտի, պահպանվում են։ Վերջին բժշկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ եկել է տուն վերադառանալու և վերջապես սեփական առողջության վրա կենտրոնանալու ժամանակը», - նշել է Լիբբին։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ինքը Բաքվում կպաշտոնավարի մինչև այս տարեվերջ։

«Ադրբեջանում դեռ շատ անելիք կա մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու, ինչպես նաև Հարավային Կովկասում հարատև, արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - նշել է Լիբբին։

Մարկ Լիբին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի վերջին, հավատարմագրերն Ադրբեջանի նախագահին հանձնել էր հունվարի 18-ին։

Լիբին դարձավ ամերիկացի առաջին բարձրաստիճան դիվանագետը, որ 2020 թվականի պատերազմից հետո այցելեց Շուշի։

Դեսպանը կնոջ հետ Շուշիում, 6-ը մայիսի, 2024թ․
Դեսպանը կնոջ հետ Շուշիում, 6-ը մայիսի, 2024թ․

XS
SM
MD
LG