Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում խոշոր չափով յուրացման մեղադրանքով պաշտոնյաներ են ձերբակալվել


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում 143 միլիոն մանաթի (հավասար է մոտ 82 միլիոն ԱՄՆ դոլարի) յուրացման գործով ձերբակալվել են ֆինանսական ծառայության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք աշխատել են տարբեր զորամասերում։

«Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում շարունակվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Ջաբրայիլ Օրուջովին և Վահիդ Նովրուզլուին: Նրանք տարբեր զորամասերում ֆինանսական ծառայությունների ղեկավարների պաշտոններ են զբաղեցրել։

Օրուջովին և Նովրուզլուին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։

Պետական անվտանգության ծառայության միջնորդությամբ Բաքվի զինվորական դատարանը երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Մեղադրյալների նկատմամբ ձեռնարկվել են իրավական միջոցներ, քանի որ մինչ օրս նրանք չեն հատուցել պետական բյուջեին հասցված վնասը: Նախաքննությունն ու դատաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ Ադրբեջանում նմանօրինակ մեղադրանքներով ևս մի քանի բարձրաստիճան զինծառայող է ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG