Մատչելիության հղումներ

Բաքուն վերահաստատում է՝ COP29-ին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի իշխանություններին


Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել է, որ ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին։

«Մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաև Հայաստանը», - թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցրել՝ կմեկնի՞ հայաստանյան պատվիրակությունը Բաքու:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց․ որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG