Երևանը հերքում է կրակ բացելու մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդել էր, թե իբր կրակ է բացվել Նախիջևանի դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի վաղ առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։