«Հայաստանի սպառազինության քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Բաթումում Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից հետո ասուլիսին նա պնդել է, թե «Հայաստանի ռևանշիստական գործողությունները շարունակվում են»։
Ինչպես մյուս պաշտոնյաները, Հասանովը ևս խնդրահարույց է համարել Հայաստանի Սահմանադրությունը։
Գարնանը վարչապետ Փաշինյանը անդրադարձել էր այս քննադատություններին՝ ասելով՝ Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, «մեզ անհանգստացնում են»: ԱԳՆ-ն էլ հայտարարել է՝ մարտունակ բանակ ունենալը երկրի ինքնիշխան իրավունքն է։
Պաշտոնական Երևանը Սահմանադրության փոփոխությունը համարում է իր ներքին հարցը, իսկ այն փոխելու Բաքվի պահանջները որակում անընդունելի:
Ասուլիսին վարչապետ Փաշինյանը հակադարձել էր Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, նշելով, որ Երևանն էլ տարածքային նկրտումներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրությունում։