Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին դժգոհում է Երևանից


Չնայած բանակցություններում առաջընթացին՝ Հայաստանի քաղաքականությունը Ադրբեջանում կասկածներ է հարուցում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրում բարձր արդյունքների են հասել և առաջընթաց գրանցել սահմանների սահմանազատման գործընթացում՝ Հայաստանում ռևանշիստական միտումների առկայությունը, այդ պետության կողմից ռազմատենչ քաղաքականության իրականացումը և Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը մեզ մոտ լուրջ կասկածներ են առաջացնում», - ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը հնչել է վրաց պաշտոնակից Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Վրացական դիվանագիտության նորանշանակ ղեկավարը Բաքվում վերահաստատել է՝ Թբիլիսին կարևորում է հարևանների հետ հարաբերությունները։

«Մենք ռազմավարական գործընկերություն ունենք Հայաստանի հետ, ինչը շատ կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը գործի կդնի իր ողջ ներուժը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերման համար», - ասել է Վրաստանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG