Մատչելիության հղումներ

Բաքուն հաղորդում է Լաչինի շրջանում ականի պայթյունի մասին


Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնում են, որ այսօր Լաչինի շրջանում ականի պայթյունի հետևանքով 1960 թվականին ծնված տղամարդ է մարմնական վնասվածքներ ստացել։

Հաղորդագրության համաձայն՝ ականը պայթել է Սարիբաբա բարձունքի տարածքում, որը Բաքվի վերահսկողության տակ է գտնվում 2022 թվականի օգոստոսից։

Օրերս էլ Բաքուն պնդել էր, որ ապրիլին Հայաստանի կողմից Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Ղազախի շրջանի Ղըզըլգաջիլի գյուղում ականներ են պայթել։ Ինչից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ միջազգային հանրությունից արդյունավետ միջոցներ են պահանջում «ականների սպառնալիքը» վերացնելու համար։

Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ականների արգելման մասին միջազգային կոնվենցիաներին չեն միացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG