Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանից պահանջում է «գործով հրաժարվել հարևան պետությունների նկատմամբ տարածքային հավակնություններից»


Ադրբեջանի ԱԳՆ -ի խոսնակ Այյխան Հաջիզադեն
Ադրբեջանի ԱԳՆ -ի խոսնակ Այյխան Հաջիզադեն

Բաքուն Երևանից պահանջում է հրաժարվել հարևան պետությունների նկատմամբ «տարածքային հավակնություններից ոչ միայն խոսքով, այլև գործով», այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ -ի խոսնակ Այյխան Հաջիզադեն՝ X-ում արձագանքելով պաշտոնական Բեռլինին։

Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունը այսօր ավելի վաղ հայտարարություն է տարածել արձանագրելով․ - «Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին վերածվեց ռազմական հակամարտության թատերաբեմի։ Հազարավոր մարդիկ լքեցին իրենց տները»։

Ադրբեջանցի պաշտոնյան ի պատասխան պնդել է՝ հայերն «ինքնակամ» են հեռացել, «իսկ ադրբեջանական կողմը փորձել է նրանց համոզել չանել դա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG