Մատչելիության հղումներ

Բաքուն բողոք է հղել ՄՕԿ՝ կապված Հայաստանի մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի հետ


Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողություն
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողություն

Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն բողոք են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին։

Սրա պատճառը France-2 հեռուստաալիքի հաղորդավարի խոսքերն էին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում երբ Սենայով անցել են հայ մարզիկները, France-2-ի հաղորդավարն ասել է. - «Հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է։

Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը»:

Բաքուն ՄՕԿ-ին հորդորել է վճռական դիրքորոշում ընդունել Օլիմպիական խաղերում սպորտի քաղաքականացման դեմ և հրապարակային հայտարարություն անել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG