Մատչելիության հղումներ

Բաքուն «անցանկալի անձանց» ցուցակում է ներառել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության դեմ քվեարկողներին


Բաքու, Ադրբեջան
Բաքու, Ադրբեջան

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները, այդ թվում՝ վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ներառված են «անցանկալի անձանց» ցուցակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Եթե այդ անձինք Ադրբեջան ժամանեն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մանդատի վերականգնումից առաջ, նրանց թույլ չեն տա մուտք գործել երկիր», - ասել է նա՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։

Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: Ըստ ադրբեջանական APA-ի՝ նա օրերս հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ ԵԽ-ին անդամակցությամբ, Բաքվին մեղադրել է խորհրդի կողմից առաջ քաշված արժեքներն անտեսելու մեջ։

ԵԽԽՎ-ը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG