Մատչելիության հղումներ

Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. Բագրատ սրբազան


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ.

Վաղվանից՝ հունիսի 14-ից Բաղրամյան պողոտան կբացվի, քիչ առաջ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա նշեց, որ «իրենք սպառել են 4 օրերի շրջանը»։

Երևանի գլխավոր պողոտաներից մեկը փակ է հունիսի 9-ից։ Այդ օրը կայացած հանրահավաքին Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը։

«Մենք ուզում էինք, որ այս 4 օրերի գագաթը լիներ այս մարդու հեռացումը, բայց վավերական իմաստով այս մարդն արդեն հեռացված է, անկախ նրանից՝ ինչ են ուզում անել։ Ես ուզում եմ ամբողջ շարժումը վերադասավորել ու առաջիկա ժամանակահատվածը դարձնել ավելի ընդրգկուն, ավելի անգույն կամ չակնկալիքների մասին և այս շարժումը հասցնել իր հաղթական ավարտին», - այսօր հայտարարեց նա։

Առաջիկա օրերին, ըստ սրբազանի, տարբեր հանդիպումներ են ունենալու։ Թե ում հետ, նա չմանրամասնեց։

  • Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ կիրառեց Ազգային ժողովի հարակից տարածքում շարժման հավաքի ժամանակ, հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
  • Այսօր առավոտյան Բագրատ Գալստանյանն ասաց, որ պայքարի բովանդակությունը չի փոխվելու և շարունակելու է թերևս մի քիչ այլ կերպերով՝ առանց մանրամասների։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն։

XS
SM
MD
LG