Մատչելիության հղումներ

Ժողովրդի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է. ՀԱԿ


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը

«Ազատության» հարցմանն ի պատասխան, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաստատեց, որ այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ քաղաքական խորհրդի 4 անդամներով հանդիպել են Բագրատ Սրբազանին։

«Այո, տեղի է ունեցել հանդիպում Բագրատ Սրբազանի հետ և կարծիքների փոխանակում Հայաստանում ստեղծված իրավիճակի ու անվտանգության բնագավառում ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ», - նշեց Զուրաբյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջին նախագահի ղեկավարած ուժը աջակցում է Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած շարժմանը, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. - «Մենք գտնում ենք, որ ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է: Այդ կապակցությամբ մենք էլ ենք բարձրաձայնել մեր քննադատությունը և շարունակելու ենք ներկայացնել մեր տեսակետները: Մենք հետևում ենք զարգացումներին: Ակնկալում ենք, որ քաղաքական բոլոր գործընթացները լիովին կընթանան Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից»:

Արդեն ինը օր է՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը սկսել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը, բայց չի հայտարարում իրենց թեկնածուի անունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG