Մատչելիության հղումներ

Սրբազանի աջակիցներից Բաբկեն Ասրյանի մոտ զենք չի հայտնաբերվել, նա ազատ է արձակվել


Ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Բաբկեն Ասրյանը։ Վերջինիս մոտ, սակայն, զենք չի հայտնաբերվել, և նա ազատ է արձակվել, «Ազատության»-ը հայտնեցին ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էր հայտարարել, որ իր աջակիցներից Բաբկեն Ասրյանին «գողացել են հյուրանոցի հարակից տարածքից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG