Մատչելիության հղումներ

ԱԺ-ում մեկնարկեց բյուջեի քննարկումը, Փաշինյանն այն ներկայացրեց առանց թվերի


Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր մեկնարկել է 2025-ի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը, նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Հարստացիր և հարստացրու», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», «Հայերնիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց», հենց այս բանաձևերը Փաշինյանը դրեց բյուջետային քննարկումների հիմքում:

Իր ամբողջ ելույթի ընթացքում վարչապետն այդպես էլ որևէ ցուցանիշ չներկայացրեց, չանդրադարձավ արտաքին քաղաքականության հարցերի, բանակցային պրոցեսին։

Կառավարությունը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հաստատել է սեպտեմբերի 26-ին և նախագիծն ուղարկել Ազգային ժողով։

Այն ժամանակ հաղորդվեց, որ Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20 տոկոսով։ Փորձագետները «Հայաստանի պատմության համար սա աննախադեպ համարեցին։ Իր ռազմական բյուջեն օր օրի մեծացնող Բաքուն քննադատեց Երևանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG