Մատչելիության հղումներ

ԱԺ միջադեպի առնչությամբ դիմում ստացվել է, ՔԿ-ի հանձնաժողովում քննարկման փուլում է. խոսնակ


Միջադեպ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև
Միջադեպ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմում ստացվել է, այն Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է, «Ազատությանը» հայտնեց կառույցի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Խոսնակը, սակայն, դեռ չի մանրամասնում, թե ում դիմումի հիման վրա է այն։

Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, թե «բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ», և որ դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ։ Կառավարությունը չէր մանրամասնել, թե այդ ինչ կարգապահական վարույթ է ընթանում։

Վարույթները հարուցվել են խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավար Արգիշտի Քյարամյանի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի վեճի առիթով։

Որպեսզի վարույթ հարուցվի, Քննչական կոմիտեում գործող կարգապահական հանձնաժողովը պետք է միջնորդություն ստանա կա՛մ Քննչականի ղեկավարի, կա՛մ տեղակալի, կա՛մ էլ այդ հանձնաժողովի որևէ անդամից կողմից։

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքում վարույթը հարուցվել է իշխող քաղաքական կուսակցությունում։ Աղազարյանը կանչվել է կուսակցության վերահսկող հանձնաժողով։

  • Արգիշտի Քյարամյանը երկու օր առաջ հայտարարեց՝ ափսոսում է միջադեպի համար, պատրաստ է հանրությունից ներողություն խնդրել իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալի համար։
  • Պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնած լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը դահլիճից իրեն ուղղված ռեպլիկին ի պատասխան, իր բնորոշմամբ, «սև շորերով» մի պատգամավորի էր թիրախավորել, ապա սպառնացել, ինչից հետո արդեն վիճաբանել էր պատգամավոր Աղազարյանի հետ:

XS
SM
MD
LG