Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վերահսկողությանը անցած 4 գյուղերում բարձրացվել է ադրբեջանական դրոշը


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Սահմանազատման արդյունքում Տավուշին սահմանակից Ղազախի շրջանի 4 գյուղերի տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը անցնելու փաստը զեկուցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այդ գյուղերում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդեց, որ այսօրվանից Հայաստանի սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի հատվածների պահպանությունը։

Նախքան սահմանազատման գործընթացը սկսելը պաշտոնական Բաքուն Երևանից պահանջել էր անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG