Ադրբեջանի իշխանությունները հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ կտան ռուսական խաղաղապահ զորախմբին:
Ռուսական ռազմաբազայի փակման հանդիսավոր միջոցառումն, ըստ ադրբեջանական աղբյուրների, այսօր տեղի կունենա Խոջալուի օդանավակայանում։ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ արարողությանը ներկա կլինեն Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականներ։
Ադրբեջանի ՊՆ խոսնակ Անար Էյվազովն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել «մոտ ապագայում»։
- Հայաստանը խաղաղապահ առաքելությանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղում 10 ամիս և դրանից առաջ անգործություն դրսևորելու, Արցախի բնակչությանը չպաշտպանելու համար։
- Ավարտված համարելով խաղաղապահ առաքելությունը՝ 2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։
- Ապրիլի 26-ին փակվեց հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։