Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայում տեղի կունենան ռուս-հնդկական պաշտոնական բանակցությունները


Ռուսաստանի նախագահն ու Հնդակաստանի վարչապետը Նովո-Օգարևոյի նախագահական նստավայրում, 8-ը հուլիսի, 2024թ․
Ռուսաստանի նախագահն ու Հնդակաստանի վարչապետը Նովո-Օգարևոյի նախագահական նստավայրում, 8-ը հուլիսի, 2024թ․

Շարունակվում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Մոսկվա։

Այսօր տեղի կունենան ռուս-հնդկական պաշտոնական բանակցությունները։ Ռուսաստանի նախագահն ու Հնդկաստանի վարչապետը կհանդիպեն նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։

ՏԱՍՍ-ը նշում է, որ կողմերը կքննարկեն ոչ միայն երկկողմ հարցեր, այլև միջազգային իրավիճակը։

Հանդիմումից հետո մամուլի համար հայտարարություններ չեն նախատեսված։

Մոդիի այցը Մոսկվա երեկ է մեկնարկել։ Նա այցից անմիջապես հետո ժամանել է Նովո-Օգարևոյի մերձմոսկովյան նախագահական նստավայր, այստեղ Պուտինի հետ Մոդդին ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել, նրանք առանց թարգմանիչների զրուցել են, զբոսնել են այգում։

Պուտինն ու Մոդին զբոսնում են Նովո-Օգարևոյի մերձմոսկովյան նախագահական նստավայրում, 8-ը հունիսի, 2024թ․
Պուտինն ու Մոդին զբոսնում են Նովո-Օգարևոյի մերձմոսկովյան նախագահական նստավայրում, 8-ը հունիսի, 2024թ․

ՏԱՍՍ-ը նշում է, որ զբոսանքի ընթացքում պետությունների ղեկավարները հեռացել են հիմնական պատվիրակություններից, մի քանի րոպե քայլել ու զրուցել՝ առանց որևէ մեկի ներկայության։

Կրեմլը հայտնել է, որ ոչ պաշտոնական զրույցը Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդների միջև շատ բովանդակալից է եղել։ Պուտինը նկատել է՝ նման ձևաչափը հնարավորություն է տալիս քննարկել բոլոր նույն հարցերը, ինչ պաշտոնական բանակցությունների ժամանակ, բայց «տանը՝ հանգիստ պայմաններում»։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ ավելի վաղ, ճեպազրույցի ժամանակ, ընդգծել էր, որ Կրեմլն «առաջնային նշանակություն է տալիս այս այցին»։

Սա Մոդիի առաջին այցն է Մոսկվա՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր։ Վերջին անգամ Մոդին Ռուսաստան՝ Վլադիվոստոկ էր այցելել 2019 թվականին։

Մոսկվայից հետո Մոդին մեկնելու է Ավստրիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG