Մատչելիության հղումներ

Այս տարի Ռուսաստանում 1․4 միլիոն ԱԹՍ կարտադրվի. Պուտին


Ռուսաստանը պատրաստվում է կտրուկ կերպով մեծացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության ծավալները՝ տարեկան ցուցանիշը հասցնելով 1 միլիոն 400 հազար միավորի։ Այսօր Սանկտ Պետերբուրգում՝ ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող գործարան կատարած այցի ժամանակ այդ մասին է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«2023 թվականի ընթացքում ռազմարդյունաբերական համալիրը զորքեր էր ուղարկել 140 հազար անօդաչու սարք։ Ընթացիկ տարում մենք պատրաստվում ենք կտրուկ կերպով մեծացնել անօդաչուների արտադրության ծավալները։ Եթե ավելի հստակ խոսենք, այդ ծավալներն ավելացվելու են 10 անգամ», - ասել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG